ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Սահման պահելը ձեր գործն է, իրենցը՝ գողանալն ու ցոփ և շվայտ կյանքը

Սահման պահելը ձեր գործն է, իրենցը՝ գողանալն ու ցոփ և շվայտ կյանքը
24.05.2025 | 18:24

Դե՛, անճարներ, գնացեք դուք պահեք սահմանները, որ սրանք իրենց թալանածը վայելեն։

Սահման պահելը ձեր գործն է, իրենցը՝ գողանալն ու ցոփ և շվայտ կյանքը։

Դուք կռվեք հողի համար, իրենք կծախեն այն։

Դուք արյուն թափեք, իրենք՝ շամպայն։

Բայց մի՛ հուսահատվեք, անճարներ։

Դուք դեռ կարող եք փոխել ամեն ինչ։

Դուք դեռ կարող եք վերադարձնել ձեր իրավունքները։ Դուք դեռ կարող եք ստիպել նրանց պատասխան տալ իրենց գործած հանցանքների համար։

Պարզապես մի՛ լռեք, մի՛ համակերպվեք, մի՛ հանձնվեք։

Դուք ուժ ունեք, անճարներ։

Օգտագործեք այն։

Միսաք ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10614

Մեկնաբանություններ